00:00:00

Իրանի էներգետիկայի նախարարը հանդիպել է Մհեր Գրիգորյանի հետ

Էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը Երևանում արժանացել է ՀՀ փոխվարչաեպտ Մհեր Գրիգորյանի ջերմ ընդունելությանն և նրա ու երկու երկրների բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ նիստ է անցկացվել: Տեղեկությունը հայտնում է Իրանի էներգետիկայի նախարարության կայքը:

 

Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանն առնչվող առանցքային հարցեր:

 

Անդրադարձ է կատարվել տարանցման, բեռնափոխադրումների ոլորտում համագործակցությանը, առևտրի և առևտրափոխանակության դյուրացմանը, էներգետիկայի ոլորտում համագործակցության ընդլայմանը:

 

Հանդիպմանը կողմերը նշել են, որ Իրանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի անցկացման նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների իրական զարգացումն է:

 

Կողմերն ընդգծել են իրենց հաստատակամությունը երկու երկրների պայմանավորվածությունների կատարման հարցում: Որոշվել է, որ հաջորդ շաբաթ ՀՀ ՏԿԵ նախարարը մեկնելու է Իրան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր