00:00:00

Երևան-Լիոն գործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի. փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Լիոնում էր

Մայիսի 2-ից 5-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում էր գտնվում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում երևանյան պատվիրակությունը մասնակցել է «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովին, ինչպես նաև «Ռոնի մասնագիտական կրթության ընկերություն» հիմնադրամում կազմակերպված միջազգային կոնֆերանսին: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն, ի դեպ, մասնագիտական ուսումնական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Քաղաքապետարանից հայտնում են, որ ելույթի իր խոսքում կարևորելով Երևանում Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի գործունեությունը՝ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել կենտրոնին՝ զարգացման կարևոր նախաձեռնություններում:

***

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի հետ: Կողմերը փաստել են, որ դեռևս 1992թ. սկիզբ առնող Երևան-Լիոն գործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի: Մասնավորապես, երկուստեք կարևորվել է փորձի փոխանակումը երթևեկության կառավարման, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտներում:

Լիոնի քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը ներկա են եղել նաև հայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը կարևորել է նաև հայ համայնքի ներգրավվածությունը երկկողմ հարաբերությունների զարգացման ու նոր ծրագրերի իրականացման գործում:

***

Երևանյան պատվիրակությունն այցելել է նաև Լիոնի տրանսպորտի կառավարման ընկերություն (SYTRAL), ծանոթացել ընկերության գործունեությանը, ինչպես նաև քաղաքաշինական գործակալություն, որտեղ նախանշվել են գործակցության հնարավոր ուղղությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր