00:00:00

Ժողովրդավար Հայաստանի ապագան՝ Ռուսաստանի հե՞տ. «Ամերիկայի ձայն»

03:34, 16 մայիս 2018

Ժողովրդավար թե ավտորիտար՝ Հայաստանը եղել եւ մնալու է Ռուսաստանի բարեկամ, նշում է ԱՄՆ-ի Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Օլգա Օլիկերը, մեկնաբանելով Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպումը. «Արտաքին քաղաքականության տեսանկյունից լուրջ փոփոխություններ ակնկալելու պատճառներ չկան եւ երկու ղեկավարներն էլ ցանկանում են ուղղակի կրկին ընդգծել, որ ոչինչ չի փոխվելու այս առումով»:
Նրա խոսքով, «թավշյա հեղափոխությունից» հետո Ռուսաստանն ամեն կերպ հետաքրքրված է պահպանել սերտ հարաբերությունները Հայաստանի հետ, Երեւանն էլ այս պահին լայն այլընտրանք չունի, ուստի, մնում է Մոսկվայի մոտ գործընկերը: Այդ առումով, Հայաստանի ժողովրդավար ապագան, փորձագետի կարծիքով, որեւէ կերպ չի խոչընդոտում Ռուսաստանի հետ սերտ գործընկերությունը. «Հայաստանը Ռուսաստանի հետ շատ սերտ հարաբերություններ ուներ երբ ժողովրդավար ուղղու վրա էր: Հայաստանը շատ սերտ հարաբերություններ պահպանեց Ռուսաստանի հետ, երբ այլեւս ոչ այնքան ժողովրդավար ուղղու վրա էր: Այնպես որ, չեմ տեսնում պատճառ, որ առավել ժողովրդավար Հայաստանն այլ արտաքին քաղաքականություն կունենա»: Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի փորձագետ Սթիվեն Բլանկն այլ կարծիքի է: Նրա խոսքով, Հայաստանին այնուամենայնիվ անհրաժեշտ է ձերբազատվել Մոսկվայի ազդեցությունից՝ մնալով Ռուսաստանի գործընկեր. «Հայաստանի խնդիրներից շատերը պայմանավորված են Ռուսաստանի գերիշխող ազդեցությամբ Հայաստանում: Հայաստանը Ռուսաստանի թշնամին երբեք չի լինելու, բայց կարող է իրեն թույլ տալ լինել ավելի անկախ Ռուսաստանից, որպեսզի հասնի այն նպատակներին, որոնք Պաշինյանն իր առջեւ դրել էր»: Ստեղծված իրավիճակում սակայն, իր անելիքն ունի նաեւ Արեւմուտքը, ընդգծում է վերլուծաբանը. «Արեւմուտքը պետք է իր քայլն անի եւ օգնի Հայաստանին առավել անկախ լինել, ապահովի Հայաստանի խաղաղությունն ու աջակցի տնտեսական զարգացմանն ու կառավարման բարելավմանը»: https://www.facebook.com/amerikayidzayn/videos/1970120699706776/ «Ամերիկայի ձայն»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր