Թեհրանը պատրաստ է անհապաղ ստորագրել միջուկային համաձայնագիրը, հենց որ ԱՄՆ-ը չեղարկի հակաիրանական պատժամիջոցները, հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։
Հայտարարությունն արվել է եվրոպացի դիվանագետ Էնրիկե Մորայի Թեհրան այցի նախօրեին, գրում է IRNA-ն։
Մորան Իրան կժամանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցելու և պատժամիջոցները չեղարկելու համար։
«Մորայի այցը ցույց է տալիս, որ մենք բանակցում ենք ճիշտ ուղղությամբ: Եթե ԱՄՆ-ն այսօր որոշի և վերադարձնի այն, ինչ վերցրել է Իրանի ժողովրդի գրպանից, մենք կարող ենք անհապաղ համաձայնագիր կնքել Մորայի այցից հետո»,- ասել է Խատիբզադեն։