00:00:00

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, թույլ տվեք մաղթել Ձեզ և Ռուսաստանի ժողովրդին քաջառողջություն․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հաղթանակի 77-րդ տարեդարձի առթիվ։

 

Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

 

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի կապակցությամբ:

 

Այսօր մենք անսահման երախտագիտության զգացումով հիշում ենք բոլոր նրանց, ով վճռական ներդրում է ունեցել խաղաղության հասնելու գործում, պատվում ենք մեր թանկագին վետերաններին և թիկունքի աշխատանքի երախտավորներին։ Նրանց հերոսությունն ու անօրինակ սխրանքը հավերժ կմնան մեր սրտերում։

 

Մեծ անցյալի հիշողությունը պարտավորեցնում է ամրապնդել մեր ժառանգած բարեկամական կապերը և համակողմանիորեն զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները՝ ի շահ մեր երկրների ժողովուրդների։

 

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

 

Այս հիշարժան օրը թույլ տվեք մաղթել Ձեզ և Ռուսաստանի ժողովրդին քաջառողջություն, խաղաղություն և բարգավաճում»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր