00:00:00

«Բազմիցս ասել եմ՝ մեզ սահմանային լարվածություններ են սպասվում, տեղանքներն էլ հստակ նշել եմ, այդ թվում նաև՝ այն հատվածը, որտեղ այսօր կրակ է բացվել». Մովսես Հակոբյանը՝ Սոթքի մասին

«Ես բազմիցս ասել եմ, որ մեզ սահմանային լարվածություններ են սպասվում և տեղանքներն էլ հստակ նշել եմ, այդ թվում նաև՝ այն հատվածը, որտեղ այսօր կրակ է բացվել»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ի երեկոյան ու այսօր թշնամին ինտենսիվ կրակել է Գեղարքունիքի մարզի` Սոթք հանքի ուղղությամբ, որի արդյունքում
հանքի աշխատակիցներից մեկը վիրավորվել է:

Մովսես Հակոբյանը դժվարանում է ասել՝ արդյո՞ք այդ ռազմական սադրանքը կարո՞ղ է վերաճել լայնամասշտաբ ռազմական գործողությունների, հաշվի առնելով նաև հայաստանյան ներքաղաքական լարված իրավիճակը, որի ֆոնին, թշնամին, գուցե, ռազմական արկածախնդրության գնա.«Քանի որ իրավիճակին հստակ չեմ տիրապետում, չեմ կարող վստահ ասել, թե ինչ կլինի։ Ամեն դեպքում, այն, որ ռազմական բախումներ սահմաններին սասվում են, ես այդ մասին ասել էի ամիսներ առաջ, նշել էի նաև հստակ ուղղությունները՝ Սյունիքի, Վարդենիսի, Տավուշի, չի բացառվում նաև՝ այլ ուղղություններով։ Թե ի՞նչ ընթացք կստանան այս դեպքերը, չեմ կարող ասել։ Ոչինչ բացառել չի կարելի»,- նշել է գեներալ – գնդապետը։

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր