Երևան Իջևան ավտոճանապարհին լարված իրավիճակ է: Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի աջակիցները մեքենաներով փակել էին Երևան-Իջևան մայրուղին՝ կաթվածահար անելով այն: Ցուցարարները պահանջում են ազատ արձակել անազատության մեջ գտնվող համայնքապետին, ինչպես նաև պահանջում էին ՀՀ վարչապետի հրաժարականը:
«6 ամիս է՝ մեր համայնքապետին սրիկաներն անօրիանական պահում են, պահանջում են, որ դիմում գրի, ազատվի պաշտոնից, բայց ժողովրդի ընտրած մարդ է, դիմում չի գրելու։ Տարբեր պահանջներ է եղել մարզպետի կողմից, մարզպետի եղբոր կողմից։ Ասում են՝ Նիկոլին չեք դիմավորել, դրա համար պետք է քաղաքապետը նստի։ Նիկոլը եթե հիմա էլ գա, մենք էլի չենք դիմավորելու, որովհետև ինքը մեր հողերը տվել է թուրքին»,-ասաց Հարություն Մանուչարյանի որդին: