Ոստիկանությունը խոշոր խմբերով միանում է երթի մասնակիցներին։
Այսօրվա բողոքի ակցիաները ուղեկցվում էր ոստիկանների մեծ ագրեսիվությամբ։
Ակնհայտ է, որ կան ոստիկանները, ովքեր բառիս բուն իմաստով հաճույք են ստանում կոշտ միջոցներ գործադրելուց. նրանց հետ նույնիսկ փոքր առնչությունը զզվանք է առաջացնում, որովհետև գործում են ոչ թե օրենքով, այլ քաղաքական ցուցումներով։
Կան ոստիկանության ծառայողներ, ովքեր փորձում են զերծ մնալ բախումներից, սակայն դրա պատճառով «վերևների» ճնշումների ներքո են։
Ոստիկանապետը, որոշ բարձրաստիճան ոստիկաններ (ներքևի օղակներին դեռ չեմ անդրադառնում) ակնհայտորեն պաշտպանում են գործող իշխանությունների թուրքական օրակարգը, ինչի համար դեռ պատասխան են տալու։