00:00:00

Նիկոլ Փաշինյանը ոչ թե ընդամենը հեռացել է ԱԺ շենքից, այլ բառիս ուղիղ իմաստով էվակուացվել․ պատգամավոր

13:43, 05 մայիս 2022 Քաղաքականություն

Երեկ տեսել եք, թե ոնց մեզ փախնելու մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը ընդմիջման անվան տակ ճողոպրեց նիստերի դահլիճից, բայց դա դեռ ամենը չէ։ Իմանալով, որ Բաղրամյան պողոտայում բազմությունը կրկնապատկվել է, ոչ թե ընդամենը հեռանում է շենքից, այլ բառիս ուղիղ իմաստով էվակուացվում։

Ցավոք, դա դուրս է մնացել տեսախցիկների տեսադաշտից։ Ուրեմն, մեր էս «դուխովը», հերիք չէ շրջապատված է լինում անվտանգության տասնյակ աշխատակիցներով և մեքենաներով, ԱԺ էր կենտրոնացրել շուրջ 3000 ոստիկան, ամբողջ Դեմիրճյան փողոցը գրեթե 20 րոպե անգամ հետիոտների համար է փակ պահել, տոտալ «մաքրել են» նաեւ փողոցն ամբողջ երկայնքով։

Մահաբեր ավտոշարասյունն էլ Դեմիրճյանով դեպի կառավարական առանձնատուն շարժվել է «ավտոմատավոր» ԱԱԾ-ականների վազքի ներքո։

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր