00:00:00

Անջեյ Կասպշիկը ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպել է պետքարտուղարի օգնական Քարեն Դոնֆրիդի հետ: Այս մասին հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հերթական ճեպազրույցի ժամանակ:

«ԵԱՀԿ գլխավոր դիտորդ Անջեյ Կասպշիկը պետքարտուղարությունում էր։ Կարծում եմ, որ նա հանդիպել է պետքարտուղարի օգնական Դոնֆրիդի հետ: Նրանք արդյոք քննարկե՞լ են Լեռնային Ղարաբաղի հարցը կամ ԱՄՆ-ի ներգրավվածությունն այս խնդրում։ Գիտեմ, որ եվրոպացիների ու Վաշինգտոնի միջև կան որոշակի ջանքեր այս հարցի վերաբերյալ»,- նշել է Փրայսը:

Նա տեղեկացրել է նաև, որ այս կամ հաջորդ շաբաթ ամերիկյան ու եվրոպական կողմերի միջև նախատեսվում են այլ հանդիպումներ:

«Եթե նրանք համաձայնության են եկել լրացուցիչ հանդիպման շուրջ կամ քննարկել են դա, ապա հանդիպման մանրամասներն իմանալուն պես՝ կտեղեկացնենք»,- հավելել է պետքարտուղարության խոսնակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր