00:00:00

Ով է Քարագլուխը հանձնելու հրամանը տվել, հարցրեք նաեւ հրապարակի Փրկիչներին․ Դանիելյան

11:15, 05 մայիս 2022 Քաղաքականություն

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցավ մոտ մեկ շաբաթ, ինչ մեր երկրի առաջադեմ հայրենասերները որոշել են որդեգրել շլանգ լինելու ռազմավարությունը: Շլանգ են ձևանում խորհրդարանական «ընդդիմություն» կոչեցյալի առաջնորդները, շլանգ են ձևանում այդ ֆրակցիաների պատգամավորները, ոչ պակաս շլանգի դեր են ստանձնել սրանց ֆեյսբուքյան քարոզիչները, որոնք օր ու գիշեր ձոներ են հյուսում այս, շլանգոկրատ խմբակի նախաձեռնած, Փաշինյանին կարտ-բլանշ տալու հերթական պրոցեսին: Միայն, թե այս անգամ օրերի հետհաշվարկ չեն անում:
Մեկ շաբաթ առաջ ես հայտնեցի, որ Քարագլուխը հանձնվել է գրավոր հրամանի հիման վրա, և որ այդ հրամանը ստորագրել է մի շատ ականավոր գործիչ: Դրա հետ մեկտեղ իմ հետևորդներին խորհուրդ տվեցի «ընդդիմություն կոչեցյալից» փորձել պարզել, թե ով էր այդ հրամանը ստորագրողը: Ես բնական է շատ լավ գիտեի, որ «ընդդիմադիր» փրկիչները հրաժարվելու են այդ հարցին պատասխանելուց, ու դրա համար պատճառ կա: Ինձ, սակայն, պետք էր, որ մարդիկ իրենց աչքերով տեսնեն, թե ինչ են իրենցից ներկայացնում այս գերպաթետիկ «հայրենասերները»:
 
Ցավոք իրականությունն ավելի դաժան էր, քան նույնիսկ ես էի պատկերացնում: Շլանգ են որոշել ձևանալ ոչ միայն այդ կրկեսի դերակատարները, այլ հանդիսատեսների մեծ մասը: Ինձ հայտնի երկու անձնավորություն կար, որ որոշեց անձամբ հետաքրքրվել Քարագլուխի հանձնման հրամանով: Մեկը մեր «փրկիչներից» մի քանիսին հարցրեց` ո՞վ էր հրաման տվողը, ինչին ի պատասխան ստացավ օրինաչափ՝ «չգիտեմ» պատասխանը: Պատասխանը ստանալուն պես նա փորձեց պարզել, թե ո՞նց կարա Արցախը փրկելով այդքան մտահոգված քաղաքական գործիչը չիմանալ ու չուզենալ իմանալ Քարագլխի ճակատագրի մասին, բայց դրան ի պատասխան ստացավ ագրեսիա, պաթոս ու զազրախոսություն:
Կրկնում եմ` շատ օրինաչափ է, որ էս մարդկանց պետք չէ իմանալ, թե ում հրամանով է հանձնվել Քարագլուխը: Ավելի ստույգ՝ նրանց պետք է չիմանալ, թե ով է այդ հրամանը տվել, քանի որ դա իրենց միակ, թեպետ շատ պրիմիտիվ կռուտիտը կարա լինի:
Բուն հարցի պատասխանը ստացել է իմ մեկ այլ հետևորդ` իմ ընկեր, իմ զինակից Տիգրանը, ով փորձել է հարցի պատասխանը ճշտել հենց արցախցիներից, Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր, Վիտալի Բալասանյանի դաշինքի անդամ մեկից, ում անունը Տիգրանը չցանկացավ նշել: Էս մեր արցախցի պատգամավորն ասում է, որ հենց Վիտալի Բալասանյանն է տվել հրամանը, որի հիման վրա մեր զորքերը լքել են իրենց դիրքերը Փարուխում ու փաստացի հանձնել են Քարագլուխը:
 
Ձեզ համար այս տեղեկությունը գուցեև ապշեցուցիչ լինի: Շատերդ կդժվարանաք հավատալ, որ Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը նման հրաման կարող էր տալ: Ավելին՝ եթե ես Բալասանյանի վարքագիծը չտեսնեի 44 օրյա պատերազմի ընթացքում, գուցե ինքս էլ զարմանայի: Ցավոք իմ տեսածի մեջ սա ոչ ամենազարմանալին էր, ոչ էլ նույնիսկ ամենազարհուրելին: Պարզապես ասեմ ձեզ, որ Փաշինյանը Քոչարյանի ու իր թայֆի վրա նենց կոմպրոմատներ ունի, որ դրանք հրապարակելուց հետո փողոցում հավաքված ժողովրդին կարա տանկերով տրորի, ու մարդկանց մեծ մասը ձեն չի հանի:
Ստեղ ոմանց մոտ կարա գայթակղություն առաջանա առիթից օգտվել ու փորձել սրբագրել բուն Փաշինյանի դերը մեր պարտության մեջ: Սակայն ես պիտի հիասթափեցնեմ այդ մարդկանց` էս էդ դեպքը չէ: Փաշինյանը թեպետ եղել է ծայրաստիճան զգուշավոր ու իրավական առումով գրեթե ետքեր չի թողել, այնուամենայնիվ կրում է կապիտուլյացիայի համար պատասխանատվության առնվազն կեսը: Մյուս կեսը, գեներալների համազգեստ հաքած, տարատեսակ «բալասանյաններն» էին:
 
Գեներալները գալիս, զեկուցում էին, որ ամեն ինչ նորմալ է, զորքը պաշտպանվում և արդյունավետ հակագրոհում է: Փաշինյանն էլ բռնում, էդ գեներալներին կոչումներ ու մեդալներ էր բաժանում, սրանք էլ հավեսով ընդունում էին: Բաժանելուն պես նա անցնում էր «հաղթելու ենք» արշավի համակարգմանը: Իսկ գեներալները շարունակում էին հազարներով զինվոր մատաղ անել, ինչի մասին Փաշինյանը չէր կարող տեղյակ չլիներ: Նրան ուղղակի հարմար էր դրա մասին չիմանալ այնպես, ինչպես «ընդդիմադիր» փրկիչներին հարմար է չիմանալ, որ Քարագլուխը իրենցից մեկն է հանձնել:
 
Քարագլուխի հանձման մասին ռուս-ադրբեջանական պայմանավորվածություն է եղել դեպքից 3 շաբաթ առաջ: Ադրբեջանցիք պահանջել են այդ բարձրունքը ռուսներից, ռուսներ ասել են, որ կտան: Այս հրահանգը նրանք իջեցնում են Արցախի ՊԲ հրամանատարին, ով հրաժարվում է հրահանգը կատարել: Այնուհետև նրանք Արայիկ Հարությունյանին են հրահանգում հանձնումը կազմակերպել, Հարությունյանը նույնպես հրաժարվում է: Այստեղ ծնվում է փայլուն միտք՝ ստեղծել քաղաքական նախադրյալներ, որպեսզի արցախցիք ավելի հեշտ հնազանդվեն: Պայթում է գազատարը: Դրանից անմիջապես հետո ռուսները ասում են, որ ադրբեջանցիք կմիացնեն գազը, եթե Քարագլուխը հանձնվի: Սակայն պնդաճակատ արցախցիները միևնույն է մերժում են ու պնդում են, որ պատրաստ են առանց գազ նստել, բայց հողը չեն հանձնի: Ստեղ խաղի մեջ է մտնում հերոս Բալասանյանը: Գրավոր հրաման է արձակում ու պահանջում, որ Ասկերանի գնդի հրամանատարը հանի զորքը Փարուխից: Հարությունյան Արայիկը պահից օգտվելով Արցախի տեղեկատվական շտաբին ասում է որ հայտարարեն որ գազի վերականգնման շուրջ բանակցող է նշանակվել Բալասանյանը: Բալասանյանը իհարկե միանգամից հերքում է այդ ամբողջովին ճիշտ տեղեկությունը:
 
Ասկերանի գնդի հրամանատարը իրավացիորեն պնդում է, որ դիրքերը լքելու հրամանը ապօրինի է, քանի որ Բալասանյանը ոչ մի իրավունք չունի նման հրամաններ տալու, ինչից հետո ռուսական դաշնային հոգեբանական ողջ զինանոցը լծվում է այդ հրամանատարին վախեցնելու գործին: Իրեն փաստի առաջ են կանգնեցնում, որ եթե զորքը հետ չքաշվի, ռուս զինվորները ուժով են այդ հարցը լուծելու: Դրան զուգահեռ ասում են, որ հայերի փոխարեն ռուսներն են կանգնելու Փարուխում: Էս հրամանատարը ճարահատյալ հետ է քաշում զորքը, բայց ռուսները զարմանալիորեն չեն գալիս, ուշանում են այնպես, ինչպես 30 տարի առաջ ուշացան Սումգայիթում, հետո էլ Բաքվում...
 
Հետո, երբ թեման արտահոսում է, ռուսները ցայտնոտի մեջ փորձում են հերքել եղելությունը, հետո իրենք իրենց են հերքում ու պահանջում, որ ադրբեջանցիները դուրս գան դիրքերից: Բնական է` ադրբեջանցիք ելման դիրքեր չեն վերադառնում: Այս ամենն ընդամենը մեդիա ալիքը կոտրելու ռազմավարություն էր: Ռազմավարություն որտեղ իրենց ուրույն դերը խաղացին ռուսական ապատեղեկատվություն տարածող էս «ընդդիմադիր» փրկիչները: Իսկ մեր տղերքից երեքը զոհվում են Քարագլուխը վերադարձնել փորձելիս:
Փաշինյանը, ստեղծված իրավիճակը շահագործելով, սկզբից շատ ագրեսիվ է արձագանքում, պնդելով, որ ռուս խաղաղապահների վարքագիծը պետք է քննության արժանանա: Այս ագեսիվությունը նա հետո ծախում է Պուտինի վրա, Մոսկվա կատարված այցի ջամանակ, և շատ ավելի մեղմ ու գոհ տոնայնությամբ վերդառնում:
 
Ես հասկանում եմ, որ շատ հարմար ու հեշտ է ապրել մի արհեստական իրականության մեջ, որտեղ դու սիրում ես լավ տղուն ու ատում վատին: Հետևաբար, այդ արհեստական իրականությունը պահպանելու համար, ստիպված քեզ շլանգի տեղ ես դնում, երբ քեզ փաստեր են ներկայացնում, որոնք ցույց են տալիս, որ «լավ տղեդ» էլ վատից ոչնչով չի տարբերվում: Բայց ուշ թե շուտ բոլորդ էլ ստիպված եք լինելու առերեսվել դաժան իրականության հետ` ու այդ իրականության նպաստած ձեր անձնական շլանգության հետ: Ես ընդամենն ուզում եմ, որ դա մի փոքր ավելի շուտ լինի, քան` է: Ինչ-որ դժբախտ պատահականությամբ ես ստիպված եմ, ձեր` շլանգերիդ հետ մի հասարակության մեջ ապրել:
 
Հասկացեք, իրականում չկա նախկին ու ներկա: Դա իրոք կեղծ օրակարգ է ու սրա մասին հենց Սերժ Սարգսյանն է ասել, պնդելով, որ Փաշինյանին իշխանության են բերել արևմտյան և հյուսիսային որոշ օղակներ: Այնուհետև նա տվել է կոնկրետ Կարեն Կարապետյանի անունը: Կարեն Կարապետյանը համոզում է Սերժին հրաժարական տալ, իշխանությունը տալով իրեն, հետո փախնում է: Օնիկ Գասպարյանը տանուլ է տալիս պատերազմը, հետո փրկում է Փաշինյանին: Քոչարյանը մարեցնում է բողոքի ալիքն ու գնում կանխորոշված ընտրությունների... ու կան դեռ մարդիկ, որ այս ամենը լուրջ են ընդունում:
Այո´, Փաշինյանի ու Քոչարյանի մեջ կա որոշակի անտագոնիզմ: Դա պայմանավորված է նրանով, որ մեկը Ռուսաստանի դրածոն է, իսկ մյուսը փորձում է շեղվել դեպի արևմուտք: Այսինքն մեկը փորձում է Արցախի հանձնումը կապիտալիզացնել հանուն ռուսական շահի, իսկ մյուսը դա առաջարկում է որպես նվեր արևմուտքին: Ռուսաստանին պետք էր Արցախը որպես մանրադրամ թուրքերին Ուկրայինայից հեռու պահելու համար, արևմուտքին նույնը պետք էր հակառակ արդյունքմի համար: Արցախը չհանձնելու օրակարգը սրանցից ոչ մեկ չունի: Իսկ բոլոր նրանց, ովքեր չեն ուզում հանձնել Արցախը, նրանք երկուսով դաշտից հանում են այնպես, ինչպես հանեցին, օրինակ` Սերժին:
 
Այս ճահճից կա միայն մեկ ճանապարհ: Դուք պետք է ուզենաք չլինել շլանգ: Ձևը ես կարամ հուշեմ, օրինակ` մոտենում եք «փրկիչներին» ու հարցնում` ո՞վ է տվել Քարագլուխը հանձնելու հրամանը: Էդ հարցին անգամ հիմա նրանք չեն պատասխանելու: Հետևաբար մտեք ֆեսյբուք, նշեք «փրկչի» անունն ու հայտնեք բոլորին, որ այդ փրկիչը անբարոյական է: Մինչև սրանց հարցը չլուծենք, Փաշինյանին ու իր երկվորյակ Քոչարյանին ոչինչ չի սպառնալու:
Որ հասկանաք` ինչքան սերտաճած են այս երկու ճամբարները, ասեմ ձեզ ևս մեկ փաստ՝ «Շուշին դժբախտ քաղաք է» արտահայտության հեղինակը Փաշինյանը չէ, նա ընդամենն արտաբերել է այն, ինչ իրեն ասել է Բալասանյանը իրենց հանդիպման ընթացքում: Վիտալի Բալասանյանն այդ թեզը կրկրնում էր անդադար, հոկտեմբերի վերջից սկսած, երբ ադրբեջանցիք նոր էին մտնում Շուշի: Ասում էր նա դա յուրաքանչյուր մարդու, ում կհանդիպեր, անկախ վայրից: Մի քանի օր անց Բալասանյանը սկսեց քարոզել «Շուշին պետք է հողին հավասարեցնել» թեզը, դա էլ դե Իսկանդերով Շուշի խփելու նախերգանքն էր: Բնական է` երկու թեզն էլ թելադրվել էին Մոսկվայից: Եվ նույնիսկ սա ամենազարհուրելին չէ...
 
Հ.Գ. Կանխատեսելով քոչենց ինքնամոռաց «բա Սերժը, բա Սերժը» ոճի քոմենթները` ասեմ` Սերժին ես հարգում եմ, զուտ նրա համար, որ չի հանձնվում, փորձում է սրանց հետ պոկեր խաղալ, բայց, անկեղծ ասած, ես դրա իմաստը չեմ տեսնում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր