Ընդդիմությունն իր պահանջները ձևակերպելիս ասում է, որ հրապարակում հավաքված ժողովրդի ասածն է ներկայացնում։ Հիշեցնեմ, որ իրենք գրեթե 200 հազար քվե են ստացել, միգուցե իրենց անունից խոսեին, ոչ թե 5 հազարի։
Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հարցազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմության կողմից Փաշինյանի հրաժարականի պահանջին․
«Համաձայնեք, որ 5 հազար հոգու անունից վարչապետի հրաժարական պահանջելը թույլ փաստարկ է»,-նշել է Արշակյանը։