00:00:00

Պարզ բացատրեմ, թե ով ոնց է վերաբերվում Արցախի խնդրին, որ սպեկուլյացիաներին վերջ տանք. քաղաքագետ

23:37, 04 մայիս 2022 Քաղաքականություն

Պարզ բացատրեմ, թե ով ոնց է վերաբերվում Արցախի խնդրին, որ սպեկուլյացիաներին վերջ տանք

____

- Ռուսաստանին պետք է, որ Արցախի խնդիրը միշտ լինի, ինչի շնորհիվ ինքը կարողանա զորք պահել տարածքում ու վերահսկել Հարավային Կովկասը, հետագայում նաեւ չկորցնի Հյուսիսային Կովկասն ու էլի շատ բաներ։ Ու իր համար բացարձակապես մեկ է, թե Հայաստանն է օկուպացնում Ադրբեջանի տարածքը, թե Ադրբեջանը՝ Հայաստանի, կարեւորը վեճ լինի, Արցախի հարցը՝ կախված, Արեւմուտքն էլ հեռու մնա այս կողմերից։

 

- Ամերիկային պետք է, որ Արցախի հարցը լուծվի ու իր համար բացարձակապես մեկ է, թե Արցախը մերը կլինի ու Ադրբեջանը դրան կհամաձայնվի, թե Արցախում հայ չի մնա ու դրանով հարցը վերջնականապես կփակվի, կարեւոր Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղի, հետագայում նաեւ Միջին Ասիայից։ Այդ հարցում Թուրքիան պարտնյոր է ու Իրանի, Ռուսաստանի, ապագայում նաեւ Չինաստանի պրոբլեմը, սակայն մյուս կողմից Թուրքիան պետք է պրոբլեմներ ունենա, որ չթռնի Ամերիկայի վրայից, դրա համար կա քրդերի հարց, կա ցեղասպանության հարց ու եթե մի նոր ցեղասպանություն էլ լինի, ավելի լավ, նոր գլխացավանք կստեղծի թուրքերի համար։

- Իսկ կոլեկտիվ Եվրոպային ինչ է պետք։ Եվրոպային պետք է այն, ինչ կասի Ամերիկան։

Սա է մեր ռեգիոնի աշխարհաքաղաքական դասավորությունը։ Մնացածը դուք որոշեք։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր