00:00:00

Մտահոգված ենք Հայաստանում ցուցարարների բազմաթիվ ձերբակալություններով և նրանց նկատմամբ ուժային գործողություններով․ ԵԺԿ

Եվրոպական իշխող եւ ամենախոշոր` Եվրոպական ժողովրդական կուսակցությունն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգագումներիին։

«Մենք մտահոգված ենք Հայաստանում խաղաղ ցուցարարների նկատմամբ բազմաթիվ ձերբակալություններով և ուժային գործողություններով և դատապարտում ենք լրագրողների նկատմամբ ուժի անհամաչափ կիրառումը։

Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին ապահովել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը և զերծ մնալ իրավապահների լիազորությունների ցանկացած չարաշահումից։

Կայուն խաղաղությունն ու անվտանգությունը կարևորագույն նշանակություն ունեն Հայաստանի, Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, ներառյալ Լեռնային Ղարաբաղը, և մենք ողջունում ենք ԵՄ միջնորդական ջանքերը տարածաշրջանում խաղաղության հաստատման համար եւ հորդորում ենք կողմերին աջակցել դրանց»,– ասվում է կուսակցության թվիթերյան գրառման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր