00:00:00

Համահայկական հիմնադրամի տնօրենն աշխատողներին արգելել է օնլայն դիտել ընդդիմության ակցիաները

16:52, 04 մայիս 2022 Քաղաքականություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը նամակներ է ուղարկել հիմնադրամի աշխատողներին հետևյալ բովանդակությամբ, որը փոխանցել են Yerevan.Today-ին

«Հարգելի աշխատակիցներ, խստիվ արգելում եմ աշխատանքային ժամերն օգտագործել սոցիալական ցանցերում և լրատվական կայքերում տեսանյութեր և ուղիղ եթերներ դիտելը։

Միևնույն ժամանակ, ևս մեկ անգամ անխտիր բոլորիցդ պահանջում եմ  աշխատանքի ներկայանալ ամենաուշը առավոտյան 9։30 անկախ անձնական և այլ հանգամանքներից։

Խնդրում եմ խստիվ պահպանել աշխատանքային կարգապահությունը և զբաղվել ձեր բուն աշխատանքային պարտականություններով, որի համար դուք վարձատրվում եք համաձայն ձեր աշխատանքային պայմանագրի։ Աշխատանքային կարգապահությունը խախտողների նկատմամբ խստիվ կկիրառվեն համապատասխան կարգապահական տույժեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր