00:00:00

«Փակում ենք Մասիվից Կենտրոն իջնող ճանապարհը». Լևոն Քոչարյանը քաղաքացիների հետ ճանապարհ է փակել

14:07, 04 մայիս 2022 Քաղաքականություն

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը դիմադրության շարժման ակտիվ մասնակիցներից է, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ վերջինս մի խումբ քաղաքացիների հետ ակցիա է իրականացնում Մասիվի ճանապարհին՝ փակելով այն։

«Արդեն մոտ կես ժամ ճանապարհը փակ է այստեղ: Ինչպես հայտարարվել էր մինչեւ ժամը 2-ը ակցիան կշարունակվի, իսկ 15.30-ին պետք է գալ ու մասնակցել Ֆրանսիայի հրապրակում կյանալիք հավաքին»,-ասաց Լեւոն Քոչարյանը:

Նշենք, որ այսօր վաղ առավոտից  քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիեւյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը: Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաեւ մարզերում, մասնավորապես, փակվել է Սեւան-Երեւան, Վանաձոր-Երեւան, Գյումրի-Երեւան, նաեւ Գորիսից Երեւան եկող ճանապարհները:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 2-ից խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվել են մի շարք փողոցներ: Մարտի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։

Երեկվա հանրահավաքում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, մայիսի 4-ին վաղ առավոտից շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք կշարունակվեն մինչև ժամը 14։00-ն։  Այնուհետև ժամը 15․30-ին նախատեսված է հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր