Ազգային ժողովի «Հայաստան» պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Միշտ ասել եմ հիմա էլ եմ կրկնում. մեր կարծիքից լրիվ հակառակ կարծիք ունեցողները իմ քույրերն ու եղբայրներն են: Նույնիսկ եթե հանուն օրվա իշխանության մեզ վիրավորում են: Սևեր ու սպիտակներ այլևս չեն լինելու:
Ուղղակի չեմ կարող ոչ մի ձև մեղմ ասած, առանղ վիրավորանքի ընկալել նրան, ով կարող է ինձ, մեզ ու բոլորիս այդ թվում հենց նման «սուբյեկտին» թշնամուց ՊԱՇՏՊԱՆԱԾ, իրենց ոտքը կորցրած ՏՂԵՐՔԻ հետ, խոսի «արա-յով» ու ասի «գնա թուրքի դեմը փակի»: Սրանում ուղղակի մեղավորը հերթական անգամ օրվա իշխանությունն է, բայց սա աններելի է, սա անհանդուրժելի է»: