00:00:00

Լավրովի հայտարարությունից հետո ՌԴ դեսպանի հետ «կոշտ զրույց» է եղել

Իսրայելում Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովը «կոշտ խոսակցության» է առերեսվել, երբ կանչվել է երկրի արտգործնախարարություն՝ Լավրովի վերջին մեկնաբանության համար:

 

Այս մասին Իսրայելի հանրային Kan ռադիոյի հետ զրույցում հայտարարել է արտգործնախարար Յաիր Լապիդը: Սակայն նա այլ մանրամասներ չի հաղորդել՝ նշելով, որ դա հակասում է դիվանագիտական արարողակարգին:

 

Նշենք, որ այսօր Լապիդը կրկին դատապարտել է Լավրովի «հակասեմական» հայտարարությունը և կոչ է արել ներողություն խնդրել հրեաներից:

 

«Կարծում եմ Ռուսաստանի կառավարությունը պետք է ներողություն խնդրի հրեաներից: Դա սարսափելի հայտարարություն էր»,- ընդգծել է Լապիդը:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իտալական Mediaset հեռուստաալիքին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն համեմատել էր Ադոլֆ Հիտլերի հետ:

 

Հիշեցնենք, որ Լավրովը հարցազրույցներից մեկում ասել էր. «Գուցե սխալվում եմ, բայց կարծես թե Հիտլերը ևս հրեական արյուն ուներ: Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները սովորաբար հրեաներն են»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր