ԱԺ դիմաց քպ-ական պատգամավորների լուսանկարներով ուսապարկեր տեղադրելը՝ որպես «խորհրդանշական բողոքի ակցիա», համարվել է ՀԱՆՑԱՆՔ՝ «ծանր վիրավորանք», և 11 անձ բերման է ենթարկվել։
Շուտով կհարուցվի քրեական գործ։
Ահա՛ ձեզ ՍԴ խայտառակ որոշման արդյունքը։
Ի՜նչ ասեմ։ Ամոթ Վաղարշյանին - հենց նա էր զեկուցող դատավորը։
Մնացածը կասեմ այդ անձին դեմ առ դեմ տեսնելիս։ Իսկ որոշմանը կողմ քվեարկած մյուս 4 դատավորներին անգամ ամոթանք տալն է շռայլություն։
ՀԳ. Ջերմ ողջույններս խոսքի ազատության ջատագով տիկին դեսպանին։