00:00:00

Հայաստան-Վրաստան ամուր գործընկերությունը կարևոր գործոն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին, ով Հայաստան է ժամանել պաշտոնական այցով:
 
Վարչապետը շնորհավորել է Դարչիաշվիլիին Վրաստանի ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
 
Բարձր գնահատելով հայ-վրացական բարեկամությունը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.
 
«Հայաստանի և Վրաստանի միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, մեր փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են տարբեր ձևաչափերում և դրական մթնոլորտում, ինչը լավ հենք է փոխգործակցության հետագա ընդլայնման համար»:
 
Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է՝ այսօր, երբ տարածաշրջանային իրավիճակը բավական լարված է, Հայաստան-Վրաստան ամուր գործընկերությունը կարևոր գործոն է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր