Միացյալ Նահանգների վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կանխելու քայլերը, որոնք կհանգեցնեն հակամարտության վերսկսմանը։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Պետքարտուղարը հավելել է, որ ինքը բազմիցս խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ նախ համոզվելու, որ ոչ ոք չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսման։