00:00:00

Արցախում զորավարժություններին փորձարկվել եւ կիրառվել են նաեւ մի շարք նոր զինատեսակներ (ֆոտո)

00:33, 16 մայիս 2018

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում, մայիսի 14-ից մեկնարկել են օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնց, ըստ առանձին փուլերի եւ ստացված խնդիրների, ներգրավված են զինված ուժերի եւ ՊԲ-ի մի շարք զորամասեր: Զորախաղերի ամբողջ ընթացքը գտնում  է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի եւ Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի անմիջական վերահսկողության տակ: Մայիսի 15-ին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում, ուժեղացված գումարտակի կազմով, խաղարկվել է մարտավարական զորավարժության՝ մարտական հրաձգությամբ ուղեկցվող կարեւորագույն փուլերից մեկը: Միավորման հրամանատարի կողմից տեղագրական ու մարտավարական կողմնորոշում իրականացնելուց հետո ներկայացվել է պայմանական մարտադաշտում առկա ուժերի հարաբերակցությունն ու հակառակորդի կրակային խոցման առանձնահատկությունները: Համաձայն ստեղծված պայմանական իրադրության, ստորաբաժանումները հակառակորդի ակտիվ կրակային ազդեցության պայմաններում վարել են պաշտպանողական մարտ, այդ կերպ ժամանակ եւ հնարավորություն տալով օգնության եկած ուժերին անցնել հակագրոհի եւ, ջախջախելով մխրճված հակառակորդին, վերականգնել առաջնագիծը: Զորավարժության ընթացքում հաջողությամբ փորձարկվել եւ կիրառվել են նաեւ մի շարք նոր զինատեսակներ, որոնք բարձրացրել են կրակային խոցման արդյունավետության աստիճանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր