00:00:00

ՌԴ հատուկ ներկայացուցիչն ու Ադրբեջանի արտգործնախարարը քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունները

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է երկու երկրների միջեւ հաղորդակցությունների բացման եւ սահմանազատման հետ կապված հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հանդիպմանը կողմերը կարծիքներ են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ»,-ասված է հաղորդագրությունում: ՌԴ հատուկ ներկայացուցիչը ընդգծել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունն՝ աջակցելու բանակցություններում առաջընթացին բոլոր ոլորտներում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր