00:00:00

Պետք է шրգելել Մևլութ Չավուշօղլուի մուտքը Հայաստան․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Մևլութ Չավուշօղլուի «Գորշ գայլեր» միջազգային ահաբեկչական խմբավորման պայմանանշանը ցույց տալու միջադեպին։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Թուրքական դեսպանատան հիմնարկեքի առիթով այս օրերին Ուրուգվայում գտնվող Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլին Մոնտեվիդեոյում բողոքի ելած հայոց Մեծ Եղեռնի նահատակների ոգեկոչման մասնակիցներին արձագանքել է արհամարհական քմծիծաղով` ձեռքով ցույց տալով «Գորշ գայլեր» միջազգային ահաբեկչական խմբավորման պայմանանշանը:

 

Տեղեկացնենք, որ աշխարհի շատ երկրներում արգելված է ահաբեկչական այս կազմակերպության ոչ միայն գործունեությունը, այլև գոյությունը վկայող տարրերի հիշատակումը:

«Օտարեկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ հատուկ ծառայությունների գործունեությունը կարգավորող նորմատիվային փաստաթղթերի համաձայն  արգելափակվում է այն անձի մուտքը Հայաստանի Հանրապետություն, ով հարում է այնպիսի կազմակերպության, որի նպատակն է վնաս պատճառել մեր երկրի պետական  անվտանգությանը, իրականացնել ահաբեկչական գործունեություն:

«Գորշ գայլեր» կազմակերպությունը Հայաստանի ու ողջ հայության համար դե ֆակտո և դե յուրե  այդպիսին է հանդիսանում: Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում արգելվել է նման կարգավիճակում գտնվող կազմակերպությունների հետ հնարավոր կապ ունեցող անձանց մուտքը Հայաստան:  Այսօր էլ փաստորեն առկա են բոլոր հիմքերը Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլուի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելափակելու համար, ինչ սակայն իրատեսական չենք համարում` հաշվի առնելով, որ երկրում վարվում է պրոթուրքական քաղաքականություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր