ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հարսանիքի է մասնակցում։ Նա իր ֆեյսբուքյան էջում տեսանութ է հրապարակել եւ կից գրառում արել․
Պատերազմում անմահացած, ոստիկանության զորքերի ծառայող Խաչատուր Աղաջանյանի եղբոր՝ պատերազմի մասնակից, ոստիկանության զորքերի նախկին ծառայող Նարեկ Աղաջանյանի հարսանիքն է։ Մաղթենք Նարեկին եւ Լիլիթին անսահման սեր եւ երջանկություն։
Մեր բոլոր անմահացած հերոսներին մենք Ուժեղ, Հզոր, Ծաղկուն, Արդար Հայրենիք ենք պարտք։