00:00:00

Բարեկարգման անվան տակ հիշողություններ են ավիրվել

23:36, 15 մայիս 2018

Տարիներ առաջ Վազգեն Սարգսյանի անվան փողոցին կից Իտալիայի պուրակը սիրահարների սիրելի վայրն էր։ «Լացող ուռենիներով» հարուստ այս պուրակում զբոսնելիս ամեն քայլափոխի կարելի էր սիրահար զույգի հանդիպել։ Ուռենիները կախված էին նստարանների վրա, դրանք ծածկում էին՝ համբուրվելու համար իդեալական վայր էր․․․ Այսօր համացանցում հայտնվեցին լուսանկարներ՝ պուրակն ավիրվել է։ Քաղաքապետարանից ասում են՝ քանդել են, բարեկարգում են, շատրվաններ են կառուցում․․․ «Բարեկարգման» հետեւանքով ոմանց թեթեւ ձեռքով կտրվել, արմատախիլ են արվել պուրակի բոլոր ծառերը, այդ թվում՝ «առաջին համբույրների հովանավոր ու լուռ վկա» ուռենիները։ Մի ամբողջ հիշողություն են ավիրել, զգացմունքներ ու կյանք։ Առաջին համբույրի համն այդտեղ զգացած երիտասարդները ավերակների փոխարեն իրենց հիշողությունն էին ուզում՝ տարիների հեռվից զգալու ու կրկին ապրելու։ Մարդկանց հիշողությունն ավիրելը բարեկարգում անվանելը սիրուն չէ, հարգելիներ, մեղմ ասած՝ սիրուն չէ․․․ Ն․ Հարությունյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր