Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ընթացքում մանրամասն քննարկել են Ուկրաինայում իրավիճակի զարգացումը։ ՌԴ ղեկավարը, մասնավորապես, խոսել է բանակցություններում Կիևի անհետևողականության մասին, հայտնում են Կրեմլի կայքից։
Կողմերը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման թեման՝ ներառյալ՝ հաշվի առնելով Պուտինի և Միշելի վերջին շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ։
Զրույցի ընթացքում վերահաստատվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համաձայնագրերի հետևողական իրականացման հիմնարար կարևորությունը։
ՌԴ ղեկավարը, մասնավորապես, խոսել է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մշակման բանակցությունների մասին։