Ռուսաստանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր այցը ցույց է տալիս, թե որքան բարձր մակարդակի վրա են գտնվում երկու երկրների հարաբերությունները, իսկ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Փաշինյանը նաև նշել է, որ Ռուսաստանը որոշիչ դերակատարում ունի տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման համար։