Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այսօր նախագահի օրվա գլխավոր իրադարձությունը Հայաստանի վարչապետ Փաշինյանի պաշտոնական այցն է», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը նախատեսում է «շատ ինտենսիվ շփումներ Ռուսաստանի կառավարության մակարդակով»։
«Այնտեղ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը։