00:00:00

«Գաղափարը ոգևորել է». Մոսկվայից ժամանած քանդակագործ ամուսինները ներկայացրել են Քրիստոսի արձանի իրենց տարբերակը (տեսանյութ)

12:00, 19 ապրիլ 2022 Տեսանյութեր

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման գաղափարը ոգևորություն է առաջացրել նաև միջազգային հարթակում: Մոսկվայից Երևան են ժամանել քանդակագործ ամուսիններ. Մաքսիմն ու Իրինան նախագծի իրենց տարբերակն են ներկայացրել Գագիկ Ծառուկյանին։

«Նախագծի մասին տեղեկացել ենք համացանցից, ցանկացանք մասնակցել, առաջին անգամ ենք Հայաստանում», - նշում է Մաքսիմը Բատաևը։ Ամուսիներն առաջին անգամ են Հայաստանում։

Իրինա Մակարովն էլ ասում է՝ մոտ մեկ ամիս են աշխատել Փրկչի արձանի լավագույն տարբերակը ստանալու համար։ «Քանի որ արձանը շատ բարձր է լինելու, որոշեցինք խաչը միայն ուրվագծել»,- ասում է Մաքսիմը Բատաևը։

Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ այս մեգանախագծով քայլ են կատարում՝ ժողովրդի մեջ հավատքը վերականգնելու, լավ գործ կատարելու, պատմության մեջ մտնելու համար։

«Մենք քայլ ենք կատարում ժողովրդի մեջ հավատքը վերականգնելու։ Այդ արձանը լինելու է մեր երկրի այցեքարտը։ Արձանին տեսնելով՝ պետք է զգաս, որ հոգի կա, հոգի է դրած, սա է հիմնական մեր նպատակը», - նշել է ԲՀԿ առաջնորդը։

Հիշեցնենք՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 2022 թվականին սկսել է նոր մեգանախագիծ. ազդարարվել է հայ ժողովրդին վերածնունդ ու լույսի ճանապարհ ցուցանող բացառիկ ծրագրի մեկնարկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր