00:00:00

Հրապարակվել է ուկրաինական գրոհային ինքնաթիռի ոչնչացմանը տեսագրությունը

00:01, 19 ապրիլ 2022 Տեսանյութեր

Mash Telegram-ալիքը հրապարակել է ուկրաինական Սու-25 գրոհային ինքնաթիռի ոչնչացման կադրերը։

Ջերմապատկերի միջոցով նկարահանված տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպես է ինքնաթիռը հակահրթիռային թակարդներ բաց թողնում։ Սակայն դա չի օգնում, և մի քանի վայրկյան անց հրթիռը մխրճվում է գրոհային ինքնաթիռի մեջ և պայթում։ Երբ Սու-25-ը հարվածում է գետնին, տեղի է ունենում մեկ այլ, շատ ավելի մեծ պայթյուն:

Նշվում է, որ կադրերն արվել են ապրիլի 15-ին Խարկովի մարզի Իզյում քաղաքի մոտ։

Իզյումի մոտ Սու-25-ի ոչնչացման մասին ապրիլի 15-ին հայտնել էր ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։ Ինքնաթիռը գետնից խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։ Ընդհանուր առմամբ, այդ պահի դրությամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է Ուկրաինայի 134 ինքնաթիռ և 460 անօդաչու թռչող սարք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր