ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի քաղաքականության հարցերով բյուրոյի թվիթերյան գրառման մեջ։
«ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին մեկնաբանությունները՝ կապված Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունների հետ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև վերջին երկկողմ բանակցությունները և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հավատարմությունը խաղաղ բանակցություններին»,- ասվում է գրառման մեջ։