00:00:00

Ինչու Ռոստոմյանը նշանակվեց ԱԻ նախարար, եւ արդյո՞ք Ծառուկյանը վայր կդնի մանդատը

21:46, 15 մայիս 2018

Irakanum.am-ի զրուցակիցն է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Պարոն Պետրոսյան, ԱԻ նախարար նշանակվեց Հրաչյա Ռոստոմյանը։ Նա ներկայացնում է Ձեր քաղաքական թիմը։ Ի՞նչ կապ ունի Ռոստոմյանը տվյալ նախարարության հետ։ Երբ, որ ԱԻՆ-ի հետ կապ եք փնտրում, նախ  պետք է մեկնաբանել, իսկ ո՞վ է ճշտել Ռոստոմյանի գիտելիքները, որ նա ոչ մի կապ չունի ԱԻՆ-ի հետ։ Կա մեկը, որ Ռոստոմյանի գիտելիքների  ստուգում է անցկացրել, եւ պարզել, որ նա ԱԻՆ-ի հետ կապ չունի։ Եթե մենք այդ տրամաբանությամբ մոտենանք, ապա ՀՀ-ում մատերի վրա կարելի է հաշվել այն մարդկանց, ովքեր ոլորտի ամբողջական գիտակ են։ Բայց Ռոստոմյանը մեծ փորձ ունի սպորտի բնագավառում, կազմակերպչական մեծ փորձ ունի, մարդկային հարաբերություններում շատ ճիշտ շփումներ է ապահովում։ Ես նրա հետ եւ ընկեր եմ, եւ գործընկեր եմ, եւ միայն լավը կարող եմ ասել։ Նա սպորտի ոլորտը միշտ բարձր դիրքերում է պահել։ Համենայնդեպս կա մի կանոն պարոն Ծառուկյանի մոտ, ով որ ժամանակի ընթացքում ցույց է տալիս, որ բացարձակապես չի կարողանում ապահովել իր լիազորությունները միշտ էլ պարոն Ծառուկյանը փոխարինում է այդ մարդուն։ Եթե Ծառուկյանը համոզված չլիներ, որ Ռոստոմյանը ԱԻ-ի ոլորտում առնվազն գոնե կարող է ապահովել այն ինչ կա, ապա վստահ եմ, որ նա նման որոշում չէր կայացնի։ Հայաստանում իրավիճակ է փոխվել։ Փաշինյանը հայտարարեց, որ օլիգարխները չպետք է լինեն կառավարությունում, որ գործարարները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ։ Մենք տեսանք, որ երկու գործարար պատգամավոր վայր դրեցին իրենց մանդատները։ Ձեր դաշինքում կան պատգամավորներ, ինչպես նաեւ ինքը՝ դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի զբաղվում է գործարարությամբ։ Նրանք չե՞ն պատրաստվում վայր դնել մանդատները։ Դուք այդ հարցը եւ ոչ միայն շատ անգամներ եք տվել։ Նախ շատ խիստ կասկածելի է օլիգարխ արտահայտությունը․․ այն ունի որոշակի բացատրություն։ Իսկ, ո՞վ է ասել, որ պատգամավորը իրավունք չունի սեփականություն ունենալ։ Ես նկատի ունեմ, որ գործարարությամբ են զբաղվում։ Դուք հարցից շեղվում եք։ Ոչ։ Գագիկ Ծառուկյանը որեւ՞է տեղ անհատ ձեռնարկատեր գրանցված է։ Խոսքը գնում է անմիջականորեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն։ Հիմա եթե մարդը  տարբեր կազմակերպությունների հիմնադիր է, դա օրենքով թույլատրելի է։ Չի կարելի պատերազմ հայտարարել գործարարներին։ Պարոն Ծառուկյանը հստակ ասեց, որ  գործարար մարդը չպետք է իր պաշտոնը ծառայեցնի սեփական բիզնեսին։ Հիմա, եթե դուք այդ տրամաբանությամբ նայեք, ապա ԱԺ պատգամավորների 90 տոկոսը սեփականատեր են, փայատեր են, փոխառությամբ հանձնած գումարներ ունեն տված, ինչ ԱԺ-ը պատգամավոր չունենա՞։ Այսինքն գտնում եք, որ  ձեր խմբակցության պատգամավորները շարունակելո՞ւ  են օրենսդրական դաշտում գործել։ Գործարարությամբ զբաղվող պատգամավոր Ծառուկյան դաշինքում չկա։ Մեր կողմից առաջարկված նախարարները որեւէ բիզնեսնում  անմիջական մասնակցություն չունի։ Այդ թվում եւ Գագիկ Ծառուկյանը։ Գագիկ  Ծառուկյանը անհատ ձեռներեց չէ։ Նա մի մարդ է, ով ունի սեփականություն, հիմնադրել է տարբեր կազմակերպություններ, բայց անմիջական ղեկավարություն չի իրականացնում։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր