Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման մրցույթի շրջանակներում Հայաստան էր ժամանել հայտնի ռուս քանդակագործ, ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Սալավատ Շչերբակովը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել Գագիկ Ծառուկյանը: «Էսօր տեսնում ենք, որ, ասենք թե, մեր հարգարժան հյուրը Մոսկվայից ուզում է մասնակցել, իր խորհուրդը, իր առաջարկը լսելով... մենք բարեկամական երկրներ ենք, մեր ժողովուրդները դարերով կապի մեջ են եղել, իրար հետ համագործակցել են, աշխատել են, որ էդ հարաբերությունը, ասում ա՝ դա է՛լ փորձելու կարիք չկա, հակառակը, պետք է ամրապնդենք, զարգացնենք, ուժեղացնենք: Ես շատ շնորհակալ եմ, որ այսօր այստեղ են, եկել են՝ ասելու, ներկայացնելու, առաջարկ անելու»,- նշել Գ. Ծառուկյանը: