00:00:00

«Հարգելի հայրենակիցներ, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել». Հայկ Մարության

20:49, 15 մայիս 2018

Հարգելի հայրենակիցներ, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել!!!! Համաժողովրդական շարժման արդյունքում մենք ունենք մեր Ժողովրդական Վարչապետը, ով վայելում է ժոլովրդի լիակատար վստահությունը: Իրեն մենք վստահել ենք մեր երկիրը և իրեն ենք մենք վստահել տանել մեր երկիրը արտահերթ ազատ և անկախ ընտրությունների, ինչը այս շարժման վերջնական նպատակն է: Եվ բնականաբար արտահերթ ընտրություններ ասելով, խոսքը ոչ միայն խորհրդանական ընտրութունների մասին է, այլ նաև քաղաքապետերի և գյուղապետերի մասին: Ուստի եթե մենք ուզում ենք փոխել օրինակ Երևանի, Գյումրիի, Վանաձորի և մի շարք այլ քաղաքների և գյուղերի ղեկավարներին, ապա նոր քաղաքապետերը և գյուղապետերը պետք է նշանակվեն ԲԱՑԱՌԱՊԵՍ տեղի բնակչության մասնակցությամբ ԱԶԱՏ ԵՎ ԱՆԿԱԽ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ արդյունքում, այլ ոչ ընկեր, բարեկամ, քավոր-սանիկ կամ կուսակցական ընկեր պատկանելիության շնորհիվ: Նորից եմ ասում` Հարգելի Հայրենակիցներ չմոռանանք ինչի համար ենք հավաքվել!!! Facebook-յան իր էջում գրել է կատակերգու Հայկ Մարությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր