Դատարանը քիչ առաջ հրապարակեց Գորիսիս համայնքապետ Առուշ Առուշանյանի վերաբերյալ որոշումը։ Առուշ Առուշանյանը ազատ կարձակվի՝ կկիրառվի պայմանական ժամկետ ` փորձաշրջան 6 ամսով, բայց կզրկվի 5 տարի ՏԻՄ կարավառելու իրավունքից։
Հիշեցնենք, որ դատախազը մեղադրական ճառով պահանջել էր մեղավոր ճանաչել Առուշանյանին և դատապարտել ազատազրկման՝ 9 տարի 6 ամիս ժամկետով։ Գործով մեկ այլ ամբաստանյալ Լուսինե Ավետյանի համար դատախազը պահանջել էր 5 տարի՝ պայմանական։ Պաշտպանության կողմը ճառով միջնորդել է արդարացնել վերջիններիս։
Գորիսի քաղաքապետն արտահերթ ընտրություններին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարն էր զբաղեցնում։ Առուշանյանը մեղադրվում է արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար։
Ըստ մեղադրանքի, Առուշանյանը Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանին հորդորել է «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկողներին տալ 100-220 հազար դրամ օգնություն։ Առուշանյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպաններն էլ քրեական գործը որակում են որպես քաղաքական հետապնդում։