00:00:00

Կարող եմ Փաշինյանի լուսանկարը պահել, որ հարցիս ազնիվ ու անաչառ պատասխանեք. Մամիջանյանը հեգնեց Անդրեասյանին

14:34, 23 մարտ 2022 Իրավական

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ԱԺ նիստին հարց ուղղեց Արդարադատության նախարար Կարեն Անդրերասյանին, այնուհետև պարզեց Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, որպեսզի Անդրեասյանը  «անաչառ» պատասխանի իր հարցին.

«Վենետիկի հանձնաժողովի վերջին արձագանքը դատավորներին առնչվող օրինագծի հետ կապված ավելի շատ նման էր առաջին կուրսի ուսանողի կուրսային աշխատանքի գնահատականի, ակնհայտ երևում էր, որ դա անգրագետ օրինագիծ է, երբ դուք երբ ներկայացնում էիք այդ նախագիծը, իրապես դրական արձագանք է՞իք սպասում, թե դա ընդամենը խոստացված, բայց չիրականացված ռեֆորմների պատրանք ստեղծելու նպատակ ուներ»,-ասաց Մամիջանյանը և հեռախոսով պարզեց Նիկոլ Փաշինյանի լուսանկարը:

«Հաշվի առնելով ձեր նախասիրությունները՝ ես կարող եմ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը պահել,որպեսզի անաչառ ու ազնվ պատասխանել, դուք միայն այդ դեպքում եք անաչառ ու ազնիվ»,-հեգնեց պատգամավորը՝ նախարարին:

Կարեն Անդրեասյանն էլ իր հերթին արձագանքեց Մամիջանյանին.

«Կուրսայինի կամ ուսանողի մակարդակի իրավաբան որ ունենայիք ձեր խմբակցությունում կամ ձեր թիմում, կկարողնայիք կարդալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը բավական հիմնավոր և լուրջ հարցերի մասին, որի ընկալման համար լրջություն է պակասում ձեզ, պարո՛ն Մամիջանյան»,-ասաց նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր