00:00:00

Ավագանու անդամի վրա կրակողի անունը հայտնի է․ Նոր մանրամասներ

10:04, 22 մարտ 2022 Իրավական

Մարտի 20-ին, ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ «աջ զսպափոսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա Էդգար Մելիքսեթյանը: Պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է Լորուտ գյուղում: Այս մասին հայնում են Ոստիկանության մամուլի ծաքռայությունից։

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 20-ին Լորուտ գյուղի տներից մեկում վիճաբանություն է եղել 24-ամյա երիտասարդի և 18-ամյա համագյուղացու միջև, ինչի մասին 18-ամյա լորուտցին հայտնել է հորը, նա էլ վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում հրազենից կրակել է 24-ամյա երիտասարդի որովայնի ուղղությամբ՝ պատճառելով նշված վնասվածքը:

 

Վիրահատության ընթացքում երիտասարդի որովայնի շրջանում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի փամփուշտի գնդակ: Մարտի 21-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:

 

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ 42-ամյա լորուտցին և նրա 18-ամյա որդին մեղայականով ներկայացել են ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ 42-ամյա տղամարդը ներկայացրել է հանցագործության գործիքը՝ իր անվամբ հաշվառված 5,45 մմ տրամաչափի ակոսափող որսորդական հրացանը:

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր