00:00:00

1 պարեկ և 1 քաղաքացի է ձերբակալվել․ կաշառքի գործով անցնում է 5 հոգի

08:40, 16 մարտ 2022 Իրավական

Irakanum.am-ի տեղեկություններով Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է պարեկային ծառայողների: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ձերբակալված անձանց մասով կալանավորելու որոշում է կայացվել։ Ըստ այդմ՝ այս գործով անցնում է հինգ հոգի, որից միայն երկուսն են ձերբակալված։ Ձերբակալված անձանից մեկը քաղաքացի է, մյուսը՝ պարեկային ծառայող։

Հակակոռուպցիոն կոմիտեից այս տեղեկությունը չեն հերքում, նշելով, որ կառույցը առանձին հայտարարությամբ հանդես կգա օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ տարեսկզբին Նիկոլ Փաշինյանը գովեստի խոսքեր էր ասել պարեկային ծառայողների հասցեին։ «2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխությունից հետո մեզ համար սկզբունքային հարց է եղել Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը։ Այդ ճանապարհին մեզ համար կարեւորագույն բարեփոխումներից մեկը եղել է պարեկային ոստիկանության հիմնադրումը»,- հունվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարել էր  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև նշել էր, որ պարեկային ոստիկանության գործունեության 7 ամսվա ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ։ «Ես ռանգը նկատի ունեմ, որ երրորդ հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք չունենք, որ այդ մակարդակի պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ ենթարկվեն վարչական պատասխանատվության»,- ասել էր  Փաշինյանը, որպես օրինակ նշելով, թե ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք։

«Սա շատ հիշարժան փաստ է, համապատասխան տուգանքը վճարվել է Ոստիկանության պետի ընտանիքի անդամի կողմից»,- ասել էր  Փաշինյանը։

Մենք գրել էինք, որ խոսքը ոստիկանապետի տղայի մասին է, որի մեքենան կանգառած է եղել արգելված վայրում և պարեկային ծառայողներն առանց իմացության տեղափոխել էին «գայի պլաշադկա»։

ի տեղեկություններով Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է պարեկային ծառայողների: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ձերբակալված անձանց մասով կալանավորելու որոշում է կայացվել։ Ըստ այդմ՝ այս գործով անցնում է հինգ հոգի, որից միայն երկուսն են ձերբակալված։ Ձերբակալված անձանից մեկը քաղաքացի է, մյուսը՝ պարեկային ծառայող։

Հակակոռուպցիոն կոմիտեից այս տեղեկությունը չեն հերքում, նշելով, որ կառույցը առանձին հայտարարությամբ հանդես կգա օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ տարեսկզբին Նիկոլ Փաշինյանը գովեստի խոսքեր էր ասել պարեկային ծառայողների հասցեին։ «2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխությունից հետո մեզ համար սկզբունքային հարց է եղել Հայաստանում ժողովրդավարական իրավակարգի հաստատումը։ Այդ ճանապարհին մեզ համար կարեւորագույն բարեփոխումներից մեկը եղել է պարեկային ոստիկանության հիմնադրումը»,- հունվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարել էր  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև նշել էր, որ պարեկային ոստիկանության գործունեության 7 ամսվա ընթացքում վարչական պատասխանատվության են ենթարկվել պաշտոնյաներ։ «Ես ռանգը նկատի ունեմ, որ երրորդ հանրապետության պատմության ընթացքում ոչ մի դեպք չունենք, որ այդ մակարդակի պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ ենթարկվեն վարչական պատասխանատվության»,- ասել էր  Փաշինյանը, որպես օրինակ նշելով, թե ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք։

«Սա շատ հիշարժան փաստ է, համապատասխան տուգանքը վճարվել է Ոստիկանության պետի ընտանիքի անդամի կողմից»,- ասել էր  Փաշինյանը։

Մենք գրել էինք, որ խոսքը ոստիկանապետի տղայի մասին է, որի մեքենան կանգառած է եղել արգելված վայրում և պարեկային ծառայողներն առանց իմացության տեղափոխել էին «գայի պլաշադկա»։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր