00:00:00

Երևանում գործող հայտնի հյուրանոցներից մեկում մաքրուհին գողացել է ՌԴ զբոսաշրջիկների 2000 դոլարը

10:15, 12 մարտ 2022 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 7-ին ոստիկանության կենտրոնական բաժին ստացված ահազանգի փաստով։

Այդ օրը՝ ժամը 23։40-ին, ոստիկանություն է ահազանգել Վարդանանց փողոցի հյուրանոցային համալիրներից մեկի աշխատակիցը և հայտնել, որ իրենց հյուրանոցում բնակվող հյուրերից մեկի մոտից գողացել են 2000 ԱՄՆ դոլար։

Ոստիկանները պարզել են, որ մարտի 3-ին՝ ժամը 15։00-ից մինչև մարտի 6-ի ժամը 20։00-ն ընկած ժամանակահատվածում, նշված հյուրանոցի մաքրուհիներից մեկը, օտվելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ՝ 27-ամյա Վլադիսլավ Պ-ի և 28-ամյա Ալեքսանդր Շ-ի՝ սենյակնաներում չգտնվելու հանգամանքից, նրանց գումարները գողացել է։

Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված արարքը կատարել է հյուրանոցում որպես մաքրուհի աշխատող Արարատի մարզի բնակչուհի՝ 53-ամյա Ալլա Ս-ն։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ մաքրուհուն և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր