00:00:00

«Չպետք է կորցնենք մեր զգոնությունը». Համբարձում Մաթևոսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 3-րդ դեղաչափն է ստացել

14:42, 11 մարտ 2022 Առողջություն

Փոխվարչապետ Հաբարձում Մաթևոսյանը ստացել է COVID-19-ի դեմ երրորդ դեղաչափը։

«Ինչո՞ւ երրորդը․ գիտակցում եմ, որ յուրաքանչյուրս պատասխանատու ենք հանրային առողջության համար։ Ամենակարևորը՝ վստահում եմ առողջապահական ոլորտի մասնագետների ցուցումներին», - նշել է փոխվարչապետը։

Նա նշել է, որ ներկայում համաճարակային առումով լարված վիճակ չունենք, բայց չպետք է կորցնել զգոնությունը։

«Եվս մեկ անգամ մեր ազգաբնակչությանը տեղեկացնում եմ, որ այն քաղաքացիները, որոնք հիվանդացել են, առողջանալուց 14 օր անց կարող են գնալ և պատվաստվել, ստանալ առաջին կամ երկրորդ դեղաչափը։

Առողջ եղեք», - նշել է Մաթևոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր