Քաղաքային իշխանությունում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Irakanum.am-ը իր նախորդ հրապարակումներում գրել էր, որ քաղաքապետ ընտրված Հրաչյա Սարգսյանը որեւէ դերակատարություն չունի քաղաքապետարանում և բոլոր հարցերն, այդ թվում՝ կադրային որոշում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավիանյանն, ով առաջիկայում կնշանակվի քաղաքապետի 5-րդ տեղակալ, և լինելու է իշխանության քաղաքապետի թեկնածուն։
Մենք նաև գրել էինք, որ վարչական շրջանների ղեկավարներ են փոխվելու։ Արդեն իսկ Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարի փոփոխություն կատարվել է։ Թաղապետ է նշանակվել Ռոման Համբարձումյանը, իսկ Դավիթաշենի արդեն նախկին թաղապետն էլ Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել։ Կադրային փոփոխություններն այսքանով չեն սահմանափակվի։ Մենք տեղեկացանք, որ առաջիկայում զբաղեցրած պաշտոնից կազատվի նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը։ Նրա փոխարեն քննարկվում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի կրստեր որդուն՝ Հովսեփ Աղազարյանին նշանակելու հարցը։ Վերջնական որոշում չկա, սպասում են Ավիանյանի «դաբրոյին»։
Նշենք, որ Աղազարյանի որդին ներկայումս թաղապետի տեղակալն է։
Irakanum.am