00:00:00

«Հասկացա՞ք այս երեք իրադարձությունների միջև ուղիղ կապը». Արման Աբովյան

18:25, 10 մարտ 2022 Քաղաքականություն

 

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Արցախում իրավիճակը (ըստ ոչ պաշտոնական լրահոսի) սրվել է։ Թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերը ԱՀ Ասկերանի շրջանում լուրջ սադրանքներիեն գնում։

Ռուս-ուկրաինական (Արևմուտք) ռազմական ճգնաժամը խորանում է։ Մարտի 11-13 Թուրքիայում անցնելու է խոշոր դիվանագիտական ֆորում, որտեղ, որպես Հայաստանի ներկայացուցիչ, մասնակցելու է ԱԳ նախարարը։

Հուսամ, որ հասկացա՞ք այս երեք իրադարձությունների միջև ուղիղ կապը։

Եթե ոչ, ապա շարունակեք երազել, թե ինչպես ցեղասպան թուրքը և հայասպան, բարբարոս ադրբեջանցին կդադարեն տարածաշրջանում իրենց հակահայկական քաղաքականությունը։ Հա՛... մեկել հանկարծ չմոռանանք ինքներս մեզ խաբելով պարբերաբար «բալկոնից» բղավել՝ «խաղաղության դարաշրջան» և Ապագա Կա՛»։

 
Աղբյուրը` Արման Աբովյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր