00:00:00

Քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել՝ նետվելով պատուհանից

17:10, 10 մարտ 2022 Պատահարներ

Մարտի 10-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի շենքերից մեկից քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով պատուհանից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը: Հոգեբանը տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր