00:00:00

Անահիտ Ավանեսյանը Ֆրանսիայում ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթությունները

16:01, 10 մարտ 2022 Առողջություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում, Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում, «Առողջապահություն և սոցիալական ծրագրեր» խորագրով հանդիպմանը Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի առաջնահերթությունները։

✔️Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում,
✔️Առողջության առաջնային պահպանման օղակը` որպես առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգիր հիմք,
✔️բժշկական հաստատությունների մատուցած ծառայությունների որակի բարձրացում,
✔️հիմնանորոգման աշխատանքներ:

Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է հայ-ֆրանսիական համագործակցության հիմնական ուղղություններին և ձեռքբերումներին.

Ուռուցքաբանություն
Փոխըմբռնման հուշագիր` Ֆրանսիայի «Goustave Roussy» առաջատար ուռուցքաբանական կենտրոնի հետ, որը ենթադրում է մասնագետների կանոնավոր այցելություններ, խորհրդատվություն, կարողությունների հզորացում, համատեղ գիտական ուսումնասիրությունների և վիրահատությունների իրականացում:

ԱՆ – «Santé Arménie»

Հետպատերազմյան շրջանում հիմնադրված «Santé Arménie» նախաձեռնության շրջանակներում համատեղ ծրագրեր` հետազոտական կենտրոն, ռեգիստրներ, SOS Սյունիքի գյուղեր, Գորիսի վերականգնողական կենտրոն, հոգեկան առողջության նախագիծ, «Santé Arménie» բժշկական ակադեմիա, համատեղ գիտական հետազոտություններ,

«Քույր հիվանդանոցների» ստեղծում` գիտելիքի և փորձի փոխանակման, փոխայցերի, համատեղ գիտական և մասնագիտական աշխատանքների, մեթոդական նյութերի, ուղեցույցների մշակման, համատեղ ծրագրերի և համաժողովների իրականացման միջոցով,

Համագործակցության ծրագրեր` «Ազնավուր» հիմնադրամի և առողջապահության նախարարության միջև:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր