Նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ ՀՀ իշխանությունները խաղաղության դարաշրջանի մասին են խոսում, բայց հակառակորդը կրակում է Արցախի ու Հայաստանի բնակավայրերի ուղղությամբ։
«Հա, հետո ի՞նչ, ոչինչ։ Որևիցե մեկը, այդ թվում՝ Ադրբեջանն իր այդ պահվածքով մեզ չպետք է շեղի այդ ճանապարհից։ Մենք պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Մենք պիտի կարողանանք դա անել, այդ թվում՝ նաև տնտեսական, ռազմական հզորություն պետք է ունենանք, այդ թվում՝ դիվանագիտություն, արտաքին քաղաքականություն վարել։ Իրենք կրակում են, մենք էլ պետք է պաշտպանվենք ու պաշտպանվելով ասենք, որ պաշտպանված ենք և պետք չէ մեզ հետ այդպես խոսել։ Այսօր չեն ընդունի, վաղը կընդունեն»,- ասաց Խաչատուրյանը։