00:00:00

Կարևոր նորություն մեքենա վաճառողների համար

09:02, 10 մարտ 2022

Կառավարությունն իր այսօրվա  նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որը վերաբերում է տրանսպորտային միջոցների պետական գրանցման հետ կապված վարչարարության բարելավմանը:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ սա թվայնացման լավ օրինակ է, որով մի շարք պրոցեսներ կհեշտացվեն քաղաքացիների համար:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշմամբ երկու խնդիր է լուծվում. «Նախ, զրոյական տեղեկանքը թղթային տրբերակով ընդհանրապես վերացնում ենք: Երկրորդ, եթե նույնիսկ զրոյական վիճակ չէ գույքային հարկերի վճարման առումով, դրա համար պարտադիր չէ, որ քաղաքացին այցելի տեղական ինքնակառվարման մարմին եւ օրինակ, ՃՈ-ում կամ որեւէ այլ մարմնում գործողություն անելիս կարող է էնտեղից վճարումն անել»,-ասաց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր