Այսօր՝ ժամը 10:35-ին, ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից՝ մեջքի շրջանում վիրավորում է ստացել:
Ականը պայթել է տան բակում:
Վերջինս շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Դեպքի փաստով Արցախի դատախազությունը ևս հայտարարություն է տարածել․ «Խրամորթի հատվածում կիրառվել է ականանետ, որի հետևանքով համայնքի տարածքում վիրավորում է ստացել նույն համայնքի բնակիչ, 1971 թ. ծնված Սուրեն Բաղրյանը»:
Հիշեցնենք՝ երեկ Խրամորթում ադրբեջանական կողմը կրակ էր բացել, 3 ական էր պայթել։