Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունը կարևոր տեղեկատվություն է տարածել այն ուկրաինացիների համար, ովքեր պատերազմի պատճառով ժամանել են Հայաստանի Հանրապետություն և փնտրում են բնակվելու վայր, ինչպես նաև ՀՀ այն քաղաքացիների համար, ովքեր հնարավորություն ունեն օգնելու Ուկրաինայից եկած մարդկանց անվճար տեղավորելու իրենց տներում։
Դեսպանությունից հայտնել են, որ գործարկվել է «Ապաստարան» պաշտոնական կայքը:
«Այս կայքում դուք կարող եք տեղեկատվություն տեղադրել բնակավայրերի, թափուր աշխատատեղերի քանակի և կոնտակտների մասին, որտեղ կարող եք առաջարկել կամ գտնել անվճար բնակարան:Դա հարմար և ապացուցված ծառայություն է, որն օգնում է համակարգել նրանց ջանքերը, ովքեր օգնություն են փնտրում և ովքեր կարող են այն տրամադրել:
Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին օգտվել «Ապաստարան» կայքից, եթե ցանկանում եք օգնել կանանց և երեխաներին գտնել ապաստարան, ովքեր հարկադրված են եղել գալ մեր երկիր՝ փախչելով պատերազմից»,- ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։