Այսօր, ժամը 15։00-ի սահմաններում ադրբեջանցի զիծառայողները ականանետով կրակել են Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զարգարյանը։
«Դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ժամ առաջ։ Ականներն ընկել են համայնքին պատկանող խաղողի այգիների մեջ։ Գյուղացիները այդ ժամանակ աշխատում էին այնտեղ։ Աշխատողների մի մասը դեպքից հետո դուրս է եկել այգիներից, բայց մյուսները շարունակում են աշխատել։ Այնպես որ, ոչ մի խուճապ չկա»,-«Փաստինֆո»-ին ասաց Մասիս Զարգարյանը։
Վերջինս նաև հայտնեց, որ, ադրբեջանցիների հանցավոր արարքից, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։
Արցախի ՊԲ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանցիները կիրառել են 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական։